Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հումորային իշխանափոխություն

Հումորային իշխանափոխություն
24.10.2014 | 21:24

Փաստորեն, սկսվում է բարեհոգի, անքեն, անմաղձոտ, բայց (ուշադրություն դարձրեք) դարձյա՛լ սահմանադրական իշխանափոխության լրջագույն գործընթաց: Հումորայի՛ն իշխանափոխության գործընթաց՝ ըստ հանրապետության հիմնադիր նախագահ Պապիի:
Ու քանի որ ինքը հրովարտակեց, թե այս շարժումն էլ անեկդոտային շարունակություն է ունենալու, ինչպես 88-ինը, ու լիքը անեկդոտներ պատմեց Ազատության հրապարակի ամբիոնից, ես էլ ֆեյսբուքով հին անեկդոտի առաջին ձևափոխված տարբերակը ներկայացնեմ ընկերներիս դատին: Ջղաձգվող ներվայինները լքեն դահլիճը:

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո Ազատության դատարկ հրապարակում լևոնապաշտ մի երիտասարդ հոնգուր-հոնգուր լալիս է:
Մոտենում է դեղ-մեղ արած մի պլանքյաշ:
- Էդ խի՞ ես սնքռտում, ջահել ջան:
-Բա ի՞նչ անեմ, պապին մեռել ա:
-Մեռել ա՞՜՜... Պու-պու-լը՛դ կերել ա:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ